Շախմատային օլիմպիադա․ Հայաստանի թիմերի մրցակիցները 7-րդ խաղափուլում

09:05   22 սեպտեմբերի, 2026

Հայտնի են շախմատի Հայաստանի թիմերի մրցակիցները Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող Համաշխարհային օլիմպիադայի 7-րդ տուրում, որը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին մեկ օրվա հանգստից հետո։

Հայաստանի հավաքականը կմրցի մեկնարկային առաջին վարկանիշն ունեցող ԱՄՆ-ի հավաքականի հետ, որի կազմում հանդես է գալիս նաեւ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը։

Նախորդ տուրերում Հայաստանի թիմը հաղթել է Բարբադոսին (4:0), Շոտլանդիային (3,5:0,5), Շվեդիային (2,5:1,5), Արգենտինային (2,5:1,5), ոչ ոքի խաղացել չինացիների հետ (2:2), հաղթել Իրանին թիմին (2,5:1,5):

ԱՄՆ-ի հավաքականը հաղթել է Իրաքին (3,5:0,5), Մոնղոլիային (2,5:1,5), Դանիային (2,5:1,5), Ուկրաինային (3,5:0,5), պարտվել է Գերմանիային (1,5:2,5), հաղթել Նորվեգիային (2,5:1,5):

Հայաստանի հավաքականը 11 միավորով կիսում է 2-3-րդ տեղերը Չինաստանի հետ եւ առաջատար Ուզբեկստանից հետ է 1 միավոր։ ԱՄՆ-ի թիմը 10 միավորով բաժանում է 4-14-րդ տեղերը։

Կանանց Հայաստանի հավաքականը 7-րդ տուրում կմրցի Ադրբեջանի թիմի հետ։

Հայ շախմատիստուհիները նախորդ խաղափուլերում հաղթել են Հոնկոնգին (3,5:0,5), Սինգապուրին (3:1), Խորվաթիային (4:0), պարտվել Ղազախստանին (1:3), հաղթել  Պերուին (3:1) եւ Լատվիային (3:1):

Ադրբեջանի թիմը հաղթել է Գվատեմալային (4:0), Դանիային (4:0), Շվեդիային (2,5:1,5), Անգլիային (2,5:1,5), Սերբիային (3:1), պարտվել Ղազախստանին (15:2,5):

Երկու թիմերն էլ ունեն 10 միավոր եւ բաժանում են 3-13-րդ տեղերը։ Առաջատարներն են 12-ական միավոր վաստակած Ղազախստանն ու Չինաստանը։

Օլիմպիադայում կանցկացվի 11 խաղափուլ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.