09:25  ,  20 սեպտեմբերի, 2026

UFC. Արման Ծառուկյանը նոկաուտի ենթարկեց Մաուրիսիո Ռուֆիին (տեսանյութ)

Խառը մարտարվեստների (MMA) թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) Լոս Անջելեսում տեղի ունեցած UFC 331 մրցաշարում պարտության մատնեց դասակարգման 10-րդ համար, բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին։

Առաջին ռաունդի վերջին վայրկյաններին Արման Ծառուկյանը մրցակցին սեղմեց ցանցին եւ արմունկների հարվածներով նոկաուտի ենթարկեց։

Մենամարտից առաջ Արման Ծառուկյանը հայտարարել էր, որ Ռուֆիին հաղթելու դեպքում հաջորդ տարվա սկզբում կանցկացնի տիտղոսային մենամարտ։

Այս քաշային կարգում UFC գործող չեմպիոնն ամերիկացի Ջասթին Գեյջին է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news