Ֆուտբոլի Իսպանիայի Լա Լիգայի առաջնության 7-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Սեւիլիային»։
Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հասավ կամային հաղթանակի 3:1 հաշվով (տեսանյութ)։
19-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Սեւիլիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Յուսուֆ Ֆոֆանան։
«Բարսելոնայից» հեթ-տրիկի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Ռաֆինյան, որն աչքի ընկավ 22-րդ, 52-րդ եւ 69-րդ րոպեներին։
Երկու գոլային փոխանցում կատարեց կատալոնական թիմի եւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը։
«Բարսելոնան» 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Ռեալին»։ «Սեւիլիան» ունի 13 միավոր եւ 5-րդն է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:43 , 15 նոյեմբերի 
21:14 , 15 նոյեմբերի
19:51 , 15 նոյեմբերի
18:50 , 15 նոյեմբերի
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի