00:58 20 սեպտեմբերի, 2026Ֆուտբոլի Իսպանիայի Լա Լիգայի առաջնության 7-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Սեւիլիային»։
Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հասավ կամային հաղթանակի 3:1 հաշվով (տեսանյութ)։
19-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Սեւիլիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Յուսուֆ Ֆոֆանան։
«Բարսելոնայից» հեթ-տրիկի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Ռաֆինյան, որն աչքի ընկավ 22-րդ, 52-րդ եւ 69-րդ րոպեներին։
Երկու գոլային փոխանցում կատարեց կատալոնական թիմի եւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը։
«Բարսելոնան» 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Ռեալին»։ «Սեւիլիան» ունի 13 միավոր եւ 5-րդն է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.