Շախմատի Հայաստանի հավաքականը տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը Ուզբեկստանի Սամարղանք քաղաքում ընթացող 46-րդ համաշխարհային օլիմպիադայում:
Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց արգենտինացիներին։
Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Գաբրիել Սարգսյանը վաստակեցին կեսական միավոր։ Հաղթանակ տարավ Շանթ Սարգսյանը։
4-ական հաղթանակ ունեն նաեւ Չինաստանը, Ուզբեկստանը, Գերմանիան, Հնդկաստանը, ԱՄՆ-ը, Նիդերլանդներն ու Հունգարիան։
Կանանց Հայաստանի թիմը 3 հաղթանակից հետո առաջին պարտությունը կրեց՝ 1:3 հաշվով Ղազախստանի թիմից։
Մարիամ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը վաստակեցին կեսական միավոր։ Լիլիթ Մկրտչյանը եւ Սուսաննա Գաբոյանը պարտություն կրեցին։
Հայաստանի թիմը 6 թիմային միավորով բաժանում է 13-51-րդ տեղերը։
Օլիմպիադայում կանցկացվի 11 խաղափուլ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:11 , 4 նոյեմբերի
16:02 , 4 նոյեմբերի
15:04 , 4 նոյեմբերի
14:05 , 4 նոյեմբերի
13:37 , 4 նոյեմբերի
13:06 , 4 նոյեմբերի
12:41 , 4 նոյեմբերի
12:35 , 4 նոյեմբերի 
12:32 , 4 նոյեմբերի 
12:03 , 4 նոյեմբերի