Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում հայտնի են երկրորդ խաղափուլի զույգերը։
Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Շոտլանդիայի թիմը։
Կանանց Հայաստանի հավաքականը կմրցի Սինգապուրի թիմի հետ։
Առաջին տուրում Հայաստանի թիմը 4:0 հաշվով հաղթել էր Բարբադոսին, կանանց Հայաստանի թիմը 3,5:0,5 հաշվով պարտության էր մատնել Հոնկոնգի (Չինաստան) թիմին։
Օլիմպիադայում կանցկացվի 11 խաղափուլ։
Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Հավաքականի մարզիչն է Արման Փաշիկյանը:
Կանանց հավաքականի կազմում են Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը: Հավաքականի մարզիչն է Զավեն Անդրիասյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:11 , 4 նոյեմբերի
16:02 , 4 նոյեմբերի
15:04 , 4 նոյեմբերի
14:05 , 4 նոյեմբերի
13:37 , 4 նոյեմբերի
13:06 , 4 նոյեմբերի
12:41 , 4 նոյեմբերի
12:35 , 4 նոյեմբերի 
12:32 , 4 նոյեմբերի 
12:03 , 4 նոյեմբերի