09:03 17 սեպտեմբերի, 2026Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում հայտնի են երկրորդ խաղափուլի զույգերը։
Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Շոտլանդիայի թիմը։
Կանանց Հայաստանի հավաքականը կմրցի Սինգապուրի թիմի հետ։
Առաջին տուրում Հայաստանի թիմը 4:0 հաշվով հաղթել էր Բարբադոսին, կանանց Հայաստանի թիմը 3,5:0,5 հաշվով պարտության էր մատնել Հոնկոնգի (Չինաստան) թիմին։
Օլիմպիադայում կանցկացվի 11 խաղափուլ։
Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Հավաքականի մարզիչն է Արման Փաշիկյանը:
Կանանց հավաքականի կազմում են Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը: Հավաքականի մարզիչն է Զավեն Անդրիասյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.