00:39 15 սեպտեմբերի, 2026Ֆուտբոլի Իտալիայի առաջնության չորրորդ տուրում չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերն» ընդունեց «Ուդինեզեին» եւ հասավ կամային հաղթանակի 5:3 հաշվով։
Սկզբնամասում երկու գոլ բաց թողնելուց հետո «Ինտերը» հաղթեց բրազիլացի պաշտպան Կառլոս Աուգուստոյի, իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելայի, ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամի, իտալացի հարձակվող Ֆրանչեսկո Էսպոզիտոյի եւ կոտդիվուարցի հարձակվող հարձակվող Անժ-Յոան Բոնիի գոլերի շնորհիվ։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր։ 60-րդ րոպեին նա զգուշացվեց դեղին քարտով։ 2 րոպե անց Մխիթարյանը փոխարինվեց։
«Ինտերը» 12 միավորով հավասարվեց առաջատար «Ռոմային» եւ երկրորդն է։ «Ուդինեզեն» 4 միավորով 13-րդն է։
Իտալիայի առաջնություն, չորրորդ տուր
«Ինտեր» - «Ուդինեզե»՝ 5:3 (տեսանյութ)
Կառլոս Աուգուստո, 26, Նիկոլո Բարելա, 35, Մարկուս Տյուրամ, 57, Ֆրանչեսկո Էսպոզիտո, 67, Անժ-Յոան Բոնի, 79 - Ջեյմս Աբանկվա, 9, Յուրգեն Էկելենկամպ, 16, Իդրիսա Գեյե, 90+1
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.