17:53  ,  11 սեպտեմբերի, 2026

«Վանի» կամային հաղթանակը ԲԿՄԱ-ի նկատմամբ (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 7-րդ տուրի մեկնարկային խաղում Չարենցավանի «Վանն» ընդունեց ԲԿՄԱ-ին եւ հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։

Արդեն 5-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց բանակայինների 18-ամյա հարձակվող Մայքլ Ասիրյանը։

Երկրորդ խաղակեսում «Վանից» աչքի ընկան 18-ամյա նիգերիացի հարձակվող Խալիլ Սամանին եւ 18-ամյա զամբիացի պաշտպան Չիմուկա Լուինդոն։

ԲԿՄԱ-ն 7 միավորով 8-րդն է, «Վանն» այս մրցաշրջանում տարավ առաջին հաղթանակը եւ 4 միավորով 9-րդն է։

Հայաստանի առաջնություն, 7-րդ տուր

«Վան» - ԲԿՄԱ՝ 2:1

Խալիլ Սամանի, 51, Չիմուկա Լուինդո, 57 - Մայքլ Ասիրյան, 5

«Արարատ-Արմենիա» - «Սյունիք»՝ 19:00

Սեպտեմբերի 12

«Գանձասար» - «Արարատ»՝ 18:00

«Ուրարտու» - «Նոա»՝ 20:00

Սեպտեմբերի 13

«Սարդարապատ» - «Ալաշկերտ»՝ 16:00

«Փյունիկ» - «Շիրակ»՝ 19:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News