Հայտնի ամերիկացի բեյսբոլիստ, «Բոլոր աստղերի հանդիպման» հնգակի մասնակից Անդրուվ Ջոնսը ծեծել է կնոջը Ատլանտայում։ Ոստիկանություն ահազանգել է ծեծի ենթարկված կինը։ Ջոնսը բերման է ենթարկվել եւ յոթ ժամ անցկացրել է ոստիկանությունում։ Նրան բաց են թողել 2400 դոլար գրավի դիմաց, հաղորդում է Yahoo! Sports-ը։
Ջոնսը Բեսյբոլի գլխավոր լիգայում (MLB) վերջին մրցաշրջանն անցկացրել է «Նյու Յորք Յանկիզի» կազմում։ Այս ամիս նա մեկ տարվա պայմանագիր է կնել ճապոնական լիգայի թիմերից մեկի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:56 , 9 նոյեմբերի
01:44 , 9 նոյեմբերի 
23:46 , 8 նոյեմբերի 
22:59 , 8 նոյեմբերի
22:31 , 8 նոյեմբերի 
20:46 , 8 նոյեմբերի 
20:09 , 8 նոյեմբերի
20:01 , 8 նոյեմբերի
19:53 , 8 նոյեմբերի
19:22 , 8 նոյեմբերի