00:58  ,  11 սեպտեմբերի, 2026

ՉԼ․ «Բավարիան» հաղթեց 5:0, «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 4:0 հաշվով (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ավարտվեցին առաջին տուրի հանդիպումները։

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» տանը 5:0 հաշվով պարտության մատնեց նորվեգական «Բուդյո-Գլիմտին»։

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց ադրբեջանական «Սաբահին» եւ հաղթեց 4:0 հաշվով։

Չեմպիոնների լիգայում նորամուտը հաղթանակով նշեց իտալական «Կոմոն»։ Իսպանացի Սեսկ Ֆաբրեգսի գլխավորած թիմը տանը 4:1 հաշվով առավելության հասավ գերմանական «ՌԲ Լայպցիգի» նկատմամբ։

Չեխական «Սլավիան» ընդունեց ֆրանսիական «Լանսին» եւ պարտվեց 2:3 հաշվով։

Չեմպիոնների լիգա, առաջին տուր

«Բավարիա» - «Բուդյո-Գլիմտ»՝ 5:0 (տեսանյութ)

Ջամալ Մուսիալա, 47, Հարի Քեյն, 61, Ալֆոնսո Դեւիս, 77, Մայքլ Օլիսե, 83, 90+2

Հեռացում՝ Օդին Բյորտուֆտ («Բուդյո-Գլիմտ»), 87

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սաբահ»՝ 4:0 (տեսանյութ)

Մատեուս Կունյա, 27, Բրունու Ֆերնանդեշ, 42, Բենիամին Շեշկո, 45, Լիսանդրո Մարտինես, 68

 «Կոմո» - «ՌԲ Լայպցիգ»՝ 4:1 (տեսանյութ)

Մարտին Բատուրինա, 15, Անաստասիոս Դուվիկաս, 38, Ասանե Դիաո, 54, Մաքսիմո Պերոնե, 90+1 - Անդրիա Մաքսիմովիչ, 58

 «Սլավիա Պրահա» - «Լանս»՝ 2:3

Դանիել Շտուրմ, 51, 88 - Աբդալա Սիմա, 73, Ֆլորիան Տովեն, 90, Ռուբեն Ագիլար, 90+3

Միկուլաշ Կոնեչնի («Սլավիա»), 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news