20:02  ,  8 սեպտեմբերի, 2026

«Նապոլիի» 29-ամյա ֆուտբոլիստը սրտի վիրահատության է ենթարկվել

Իտալիայի փոխչեմպիոն «Նապոլիի» 29-ամյա շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյը Մանչեսթերում սրտի վիրահատության է ենթարկվել թեթեւ բարորակ առիթմիայի պատճառով, հաղորդում է ակումբի կայքը։ Աբլացիան հաջող է անցել։ Նա բաց կթողնի մոտ երկու շաբաթ, այնուհետեւ անհատական ծրագրով մարզումներ կանցկացնի մինչեւ ընդհանուր խումբ վերադառնալը։

Սքոթ Մաքթոմինեյը 2024 թվականից է հանդես գալիս «Նապոլիում»։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ. հունիս։ Այս մրցաշրջանում Սքոթ Մաքթոմինեյը մասնակցել է 2 հանդիպման։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print