18:07  ,  8 սեպտեմբերի, 2026

France Football. Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

Ֆրանսիական France Football պարբերականը ներկայացրել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներին.

Քերիմ Ալայբեգովիչ («Զալցբուրգ»/«Յուվենտուս»), Այուբ Բուադի («Լիլ»/«Մանչեսթեր Սիթի»), Պաու Կուբարսի («Բարսելոնա»), Յան Դիոմանդե («ՌԲ Լայպցիգ»/«Ռեալ Մադրիդ»), Լենարտ Կառլ («Բավարիա»), Էլի Կրուպի («Բորնմուտ»), Լամին Յամալ («Բարսելոնա»), Յոհան Մանզամբի («Ֆրայբուրգ»/«Աստոն Վիլա»), Իբրահիմ Մազա («Բայեր»), Ուորեն Զաիր-Էմերի (ՊՍԺ)։

Դափնեկիրը հայտնի կդառնա հոկտեմբերի 26-ին Լոնդոնում՝ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում։ Անցած տարի այս մրցանակին արժանացել էր ֆրանսիական ՊՍԺ-ի ֆրանսիացի եզրային հարձակվող Դեզիրե Դուեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում