20:58  ,  6 սեպտեմբերի, 2026

«Շիրակը» հաղթեց «Սարդարապատին» (տեսանյութ)

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 6-րդ տուրում «Շիրակն» ընդունեց «Սարդարապատին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

19-րդ րոպեին աչքի ընկավ 26-ամյա կիսապաշտպան Ռաֆիկ Միսակյանը։

50-րդ րոպեին դաշտի տերերի երկրորդ գոլը խփեց կոտդիվուարցի հարձակվող Բամբա Մեսամբան։

«Շիրակը» 10 միավորով 5-րդն է, «Սարդարապատը» մեկ հանդիպում քիչ է անցկացրել եւ նույնքան միավորով 6-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում