00:41 6 սեպտեմբերի, 2026Ֆուտբոլի Իտալիայի Ա Սերիայի առաջնության երրորդ տուրում «Ռոման» սեփական խաղադաշտում մրցեց Բերգամոյի «Ատալանտայի» հետ եւ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։
47-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ատալանտայի» բրազիլացի կիսապաշտպան Էդերսոնը։
Պատասխան գոլը 90-րդ րոպեին խփեց իսպանացի պաշտպան Մարիո Էրմոսոն։
Ավելացված երրորդ րոպեին «Ռոմայի» հաղթական գոլը խփեց արգենտինացի հարձակվող Մատիաս Սոուլեն։
«Ռոման» 9 միավորով առաջինն է։ Նույնքան միավոր ունի նաեւ երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Ինտերը»։ «Ատալանտան» 6 միավորով 7-րդն է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.