Ֆուտբոլի Իտալիայի Ա Սերիայի առաջնության երրորդ տուրում «Ռոման» սեփական խաղադաշտում մրցեց Բերգամոյի «Ատալանտայի» հետ եւ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։
47-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ատալանտայի» բրազիլացի կիսապաշտպան Էդերսոնը։
Պատասխան գոլը 90-րդ րոպեին խփեց իսպանացի պաշտպան Մարիո Էրմոսոն։
Ավելացված երրորդ րոպեին «Ռոմայի» հաղթական գոլը խփեց արգենտինացի հարձակվող Մատիաս Սոուլեն։
«Ռոման» 9 միավորով առաջինն է։ Նույնքան միավոր ունի նաեւ երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Ինտերը»։ «Ատալանտան» 6 միավորով 7-րդն է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

00:43 , 7 սեպտեմբերի
21:30 , 6 սեպտեմբերի 
21:15 , 6 սեպտեմբերի 
20:58 , 6 սեպտեմբերի 
20:17 , 6 սեպտեմբերի
19:18 , 6 սեպտեմբերի
19:03 , 6 սեպտեմբերի 
18:51 , 6 սեպտեմբերի
17:48 , 6 սեպտեմբերի 
13:05 , 6 սեպտեմբերի