01:01  ,  5 սեպտեմբերի, 2026

ՊՍԺ-ն պարտվեց «Մոնակոյին» (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց «Մոնակոյին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով (տեսանյութ

31-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց փարիզյան թիմի բրազիլացի պաշտպան Մարկինյոսը։

58-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Մոնակոյի» պորտուգալացի պաշտպան Ֆլավիու Նազինյուն։

Հյուրերի հաղթական գոլը 72-րդ րոպեին խփեց բելգիացի կիսապաշտպան Ստանիս Իդումբոն։

«Մոնակոն» 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ ՊՍԺ-ն 12-րդն է՝ 2 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում