01:01 5 սեպտեմբերի, 2026Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց «Մոնակոյին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով (տեսանյութ)։
31-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց փարիզյան թիմի բրազիլացի պաշտպան Մարկինյոսը։
58-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Մոնակոյի» պորտուգալացի պաշտպան Ֆլավիու Նազինյուն։
Հյուրերի հաղթական գոլը 72-րդ րոպեին խփեց բելգիացի կիսապաշտպան Ստանիս Իդումբոն։
«Մոնակոն» 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ ՊՍԺ-ն 12-րդն է՝ 2 միավոր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.