18:04  ,  2 սեպտեմբերի, 2026

Ստեփան Հովհաննիսյանը տեղափոխվեց Մոսկվայի «Տորպեդո»

24-ամյա ռուսաստանցի հարձակվող Ստեփան Հովհաննիսյանը միացավ «Տորպեդոյին», հաղորդում է մոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը։ Նա ազատ գործակալի կարգավիճակում էր։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Հայ ֆուտբոլիստը հանդես կգա 9 համարի խաղաշապիկով։

Ստեփան Հովհաննիսյանի նախորդ ակումբը ռուսական «Օրենբուրգն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2022 թվականից։ Նա «Օրենբուրգի» հետ մասնակցել է 79 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Ստեփան Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 300 հազար եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում