17:07  ,  1 սեպտեմբերի, 2026

Գաբրիել Ժեզուսը միացավ «Բարսելոնային»

29-ամյա բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալից» տեղափոխվեց Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնա»։ Կողմերը կնքել են 3 տարվա պայմանագիր։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ տրանսֆերի գումարը կազմել է 10 միլիոն եվրո։

Ժեզուսն «Արսենալում» էր հանդես գալիս 2022 թվականից։ Այս ընթացքում նա մասնակցել է 123 հանդիպման, խփել է 32 գոլ, կատարել 22 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված էր մինչեւ 2027թ. հունիս։

Անցած մրցաշրջանում Ժեզուսն «Արսենալի» հետ մասնակցել է 27 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Ժեզուսի տրանսֆերային արժեքը գնահատում է 17 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English