17:02  ,  31 օգոստոսի, 2026

«Լիվերպուլը» 35 միլիոն եվրո կվճարի 18-ամյա դարպասապահի համար

Բելգիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականի դարպասապահ Լուկա Բրուգմանսը բելգիական «Գենկից» կտեղափոխվի «Լիվերպուլ»։ Անգլիական ակումբը 18-ամյա դարպասապահի տրանսֆերի համար կվճարի 35 միլիոն եվրո, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Լուկա Բրուգմանսը 2027թ. ամռանը կմիանա «Լիվերպուլին»։

Բելգիայի ընթացիկ առաջնությունում Լուկա Բրուգմանսը մասնակցել է 4 հանդիպման, բաց է թողել 8 գոլ։

Transfermarkt-ը Լուկա Բրուգմանսի տրանսֆերային արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English