Լոնդոնի «Չելսին» կփորձի մինչեւ ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը ձեռք բերել «Աստոն Վիլայի» եւ Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Աստոն Վիլան» մտադիր է հիմնական դարպասապահի դերը տալ թիմի նորեկ Ձիոն Սուձուկիին։ Այդ պատճառով Էմիլիանո Մարտինեսը կողմ է ակումբային գրանցումը փոխելուն։
Մարտինեսը 2020թ․ սեպտեմբերից է հանդես գալիս «Աստոն Վիլայում», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Մարտինեսը «Աստոն Վիլայի» հետ մասնակցել է 44 հանդիպման, բաց է թողել 49 գոլ, 14 խաղում դարպասը պահել է անառիկ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի 
11:04 , 27 օգոստոսի