00:02  ,  27 օգոստոսի, 2026

«Ալ Ահլիի» հաղթանակը, Սպերցյանի գոլային փոխանցումը (տեսանյութ)

Ֆուտբոլի Միջմայրցամաքային գավաթի խաղարկության նախնական փուլում Ասիայի Չեմպիոնների լիգայի գավաթակիր, սաուդյան «Ալ Ահլին» 1:0 հաշվով պարտության մատնեց Նոր Զելանդիայի «Օքլենդին»։

63-րդ րոպեին աչքի ընկավ հարձակվող Սալեհ Աբու Ալ-Շամատը։ Գոլային փոխանցումը կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը (տեսանյութ

Հաջորդ փուլում «Ալ Ահլիի» մրցակիցը կլինի Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի գավաթակիր, հարավաֆրիկյան «Մամելոդի Սանդաունզը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում