23:17  ,  26 օգոստոսի, 2026

Նիկո Գոնսալեսը «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվեց «Նյուքասլ»

Իսպանացի կիսապաշտպան Նիկո Գոնսալեսը Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվեց «Նյուքասլ Յունայթեդ»։ 24-ամյա ֆուտբոլիստը կնքել է երկարաժամկետ պայմանագիր, հաղորդում է «Նյուքասլ Յունայթեդի» մամուլի ծառայությունը։

Նիկո Գոնսալեսը հանդես կգա 6 համարի խաղաշապիկով։

Նիկո Գոնսալեսը 2025թ․ փետրվարին պորտուգալական «Պորտուից» էր տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։ Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 41 հանդիպման, խփել է 2 գոլ։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ տրանսֆերի գումարը կազմել է մոտ 60 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print