09:35  ,  26 օգոստոսի, 2026

Նկունկուն վերադարձավ «ՌԲ Լայպցիգ»

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն իտալական «Միլանից» տեղափոխվեց «ՌԲ Լայպցիգ», հաղորդում է գերմանական ակումբի կայքը։

 28-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ հանդես կգա մինչեւ մրցաշրջանի ավարտը։ Հաջորդ տարվա ամռանը «ՌԲ Լայպցիգը» հնարավորություն կունենա 30 միլիոն եվրոյով գնել նրա տրանսֆերային իրավունքը։

Նկունկուն «ՌԲ Լայպցիգում» հանդես է եկել 2019-2023 թվականներին՝ 172 խաղում խփելով 70 գոլ, կատարելով 56 գոլային փոխանցում։

Նա հանդես է եկել նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ում եւ անգլիական «Չելսիում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print