23:10  ,  25 օգոստոսի, 2026

«Մանչեսթեր Յունայթեդի» կամերունցի նորեկը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» «Բրայթոնից» ձեռք բերեց 22-ամյա կամերունցի կիսապաշտպան Կառլոս Բալեբային։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2031թ․ հունիս եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, հաղորդում է մանչեսթերյան ակումբի կայքը։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ տրանսֆերի գումարը կազմել է մոտ 65 միլիոն ֆունտ ստերլինգ։

Բալեբան 2023թ․ ամռանն էր ֆրանսիական «Լիլից» տեղափոխվել «Բրայթոն», որի կազմում մասնակցել է 112 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Բալեբայի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print