16:50  ,  25 օգոստոսի, 2026

«Յուվենտուսի» դարպասապահը տեղափոխվեց Պրեմիեր լիգա

Իտալացի դարպասապահ Միկելե Դի Գրեգորիոն Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխվեց Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Բորնմուտ», հաղորդում են ակումբների կայքերը։ Կողմերը կնքել են վարձակալության պայմանագիր։

29-ամյա իտալացի դարպասապահն անցած մրցաշրջանում «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 37 հանդիպման, բաց է թողել 36 գոլ, 17 խաղում դարպասը պահել է անառիկ։

2023-2024 թվականների մրցաշրջանում Դե Գրեգորիոն ճանաչվել էր Ա Սերիայի լավագույն դարպասապահ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English