15:58  ,  25 օգոստոսի, 2026

Չեֆերին․ ԱԱ-2026-ի ժամանակ Բալոգունի որակազրկման դադարեցումը բոլորի համար շոկային էր

ՈՒԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինը քննադատել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային (ՖԻՖԱ) 2026թ․ աշխարհի առաջնության ժամանակ ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգունի որակազրկման դադարեցումը թույլ տալու համար, ինչի շնորհիվ նա կարողացավ մասնակցել Բելգիայի դեմ 1/8 եզրափակիչի հանդիպմանը։

«Այդ որոշումը շոկային էր։ Մենք ունենք կանոններ, եւ եթե դու չես հետեւում սեփական կանոններին, խաղը կորցնում է իմաստը։ Այդ որոշումը շոկային էր բոլորի համար, պարզապես ոչ բոլորն էլ համարձակվում արտահայտվել»,- Չեֆերինի խոսքը մեջբերում է The Guardian-ը։

Բալոգունը կարմիր քարտ էր ստացել Բոսնիա-Հերցեգովինայի դեմ 1/16 եզրափակիչի խաղում (2:0), սակայն ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեն հատուկ որոշումով դադարեցրել էր նրա որակազրկումը մեկ խաղով։ ԱՄՆ-ի թիմը 1/8 եզրափակիչում Բելգիային պարտվել էր 1:4 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print