14:42  ,  25 օգոստոսի, 2026

Սավինյոն՝ «Տոտենհեմի» խաղացող

Բրազիլացի վինգեր Սավինյոն Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվեց «Տոտենհեմ», հաղորդում է լոնդոնյան ակումբի կայքը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթին» Սավինյոյի տրանսֆերից կստանա 99 միլիոն եվրո։

Սավինյոն «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 84 հանդիպման, խփել է 7 գոլ, դարձել Անգլիայի գավաթակիր, Անգլիական լիգայի գավաթակիր։

Սավինյոն Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցել է 13 հանդիպման, խփել է 1 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում