18:41  ,  24 օգոստոսի, 2026

Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը կմիանա «Կոմոյին»

Իտալիայի հավաքականի հարձակվող Մոյզե Քինը «Ֆիորենտինայից» կտեղափոխվի «Կոմո», հաղորդում է La Gazzetta dello Sport–ը։ Պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2031թ. հունիս։

«Կոմոն» փորձել է մեկ տարվա վարձակալությամբ ձեռք բերել Քինին, սակայն մերժում է ստացել։

Տրանսֆերի գումարը կկազմի մոտ 45 միլիոն եվրո։

Իտալիայի անցած առաջնությունում Մոյզե Քինը մասնակցել է 26 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում