10:27 24 օգոստոսի, 2026Աշխարհի 21-րդ ռակետ Արթյուր Ֆիսը նվաճեց ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացված «Մասթերս» մրցաշարի տիտղոսը։ Եզրափակիչում ֆրանսիացի թենիսիստը 6:3, 1:6, 6:0 հաշվով հաղթեց աշխարհի 23-րդ ռակետ, ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 28 րոպե։
Տղամարդկանց մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9,4 միլիոն դոլար էր։
Կանանց WTA-1000 մրցաշարի տիտղոսը Ցինցինատիում նվաճեց աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆը, որը եզրափակիչում 6:2, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլային։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 15 րոպե։
Կանանց մրցաշարի մրցանակային հիմնադրամը 7,4 միլիոն դոլար էր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.