Ֆուտբոլի Անգլիայի առաջնության առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց նորեկ «Հալ Սիթիից» եւ սենսացիոն պարտություն կրեց 0:2 հաշվով:
Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացեց նիգերիացի պաշտպան Սեմի Աջային, իսկ 38-րդ րոպեին «Հալ Սիթիի» առավելությունը կրկնապատկեց սենեգալցի պաշտպան Նոբել Մենդին։
Նախորդ մրցաշրջանում «Հալ Սիթին» առաջնությունում 73 միավորով զբաղեցրել էր 6-րդ տեղը եւ փլեյ-օֆֆի միջոցով նվաճել Պրեմիեր լիգայի ուղեգիր։ «Մանչեսթեր Յունայթեդը» 71 միավորով ավարտել էր երրորդ տեղում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի 
19:09 , 14 նոյեմբերի