16:15  ,  21 օգոստոսի, 2026

Մ-20 ԱԱ․ Սաշա Պետրոսյանը, Արեն Հայրապետյանն ու Նարեկ Նիկողոսյանը դուրս մնացին պայքարից

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնության երկրորդ օրը Հայաստանից մրցագորգ դուրս եկան 57 կգ քաշային Սաշա Պետրոսյանը, 65 կգ քաշային Արեն Հայրապետյանն ու 79 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը, սակայն երեքն էլ պարտվեցին որակավորման փուլում։

Սաշա Պետրսյանը 0:10 հաշվով պարտվեց ճապոնացի Յամատո Օգավային, Արեն Հայրապետյանը՝ 2:7 հաշվով Ղրղզստանի ներկայացուցիչ Իսա Իսակովին։ Նարեկ Նիկողոսյանը 7:8 հաշվով պարտվեց վրացի Լուկա Մարգվելիձեին։

Առաջին օրը պայքարից դուրս էին մնացել 61 կգ քաշային Գագիկ Ղազարյան եւ 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print