15:03  ,  20 օգոստոսի, 2026

Հայկ Մարտիրոսյանը՝ Rubinstein Chess Festival-ի առաջատարներից է

Լեհաստանի Պոլյանիցա Զդրույ քաղաքում շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով անցկացվում է շախմատի Rubinstein Chess Festival 2026 միջազգային մրցաշարը։

5 խաղափուլից հետո Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանն ունի 3 միավոր և բաժանում է 2-4-րդ տեղերը։

6-րդ խաղափուլը կմեկնարկի օգոստոսի 20-ին՝ Երեւանի ժամանակով 17:00-ին:

Մրցաշարը կավարտվի օգոստոսի 23-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news