20:05  ,  19 օգոստոսի, 2026

Ռեյնդերսը «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվեց Սաուդյան Արաբիա

28-ամյա հոլանդացի կիսապաշտպան Տեյանի Ռեյնդերսը Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվեց սաուդյան «Ալ Կադիսիա»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մանչեսթերյան ակումբը Ռեյնդերսի տրանսֆերից կստանա 60 միլիոն եվրո։

«Անհավանական հաջողություն էր «Մանչեսթեր Սիթիում» հայտնվելը։ Ես այստեղ վայելում էի ամեն րոպեն։ Առաջին պահից ֆուտբոլիստներն ու մարզիչներն ինձ շատ ջերմ ընունեցին «Մանչեսթեր Սիթիի» ընտանիքում։ Շնորհակալ եմ այդ ամենի համար։

Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել ակումբի երկրպագուներին, որոնք միշտ աջակցել են ինձ։ Հեռանում եմ, բայց «Մանչեսթեր Սիթին» միշտ առանձնահատուկ տեղի կզբաղեցնի իմ սրտում»,- Ռեյնդերսի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» կայքը։

Ռեյնդերսը 2025թ․ հունիսին էր իտալական «Միլանից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։

Անցած մրցաշրջանում Ռեյնդերսը մասնակցել է 47 հանդիպման, խփել է 7 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print