13:10  ,  19 օգոստոսի, 2026

«Մանչեսթեր Սիթիի» խաղացողը վնասվածք է ստացել եւ մի քանի շաբաթ չի խաղա

Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ժերեմի Դոկուն հերթական վնասվածքն է ստացել եւ մի քանի շաբաթ չի խաղա, հաղորդում է Nieuwsblad-ը։ 24-ամյա ֆուտբոլիստը ոտնաթաթի վնասվածքը ստացել է Անգլիայի սուպերգավաթի խաղում։ «Մանչեսթեր Սիթին» 0:3 հաշվով պարտվել էր չեմպիոն «Արսենալին»։

Բելգիացի ֆուտբոլիստն աշխարհի առաջնության ժամանակ սուր վարակային հիվանդություն էր տարել եւ ոտնաթաթի վնասվածք էր ստացել, ինչի պատճառով չի կարողացել լիարժեք պատրաստվել նոր մրցաշրջանին։

Այս ամիս «Մանչեսթեր Սիթին» երկարաձգել էր համագործակցությունը Դոկուի հետ, որի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2031թ․ հունիս։

Դոկուն «Մանչեսթեր Սիթիում» է հանդես գալիս 2023 թվականից։ Անգլիայի Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանում նա մասնակցել է 30 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news