Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան սոցիալական ցանցերում արած գրառումով հայտնել է նախորդ երկու ընկերական հանդիպումներում կարճատեւ ուշագնացությունների պատճառը։
«Սկզբում գլխավորի մասին․ ես լավ եմ։ Շնորհակալ եմ ձեր հաղորդագրությունների և աջակցության համար։ Հասկանում եմ, որ շատերդ անհանգստանում եք ինձ համար։
Այսօր ես ուզում եմ սփոփել այդ մտավախությունը և բացատրել. ինձ մոտ ախտորոշվել է կարճատև, ժամանակավոր բացակայությունների դրվագներ, որոնք հեշտությամբ բուժելի են և պայմանավորված են նյարդաբանական դիսֆունկցիայով։ Դրանք կարող են հանգեցնել այնպիսի պահերի, ինչպիսիք վերջերս տեղի ունեցան, օրինակ՝ «Լայպցիգի» և հիմա՝ «Հայդենհայմի» դեմ խաղերում։ Գիտեմ, որ դրանք առաջին հայացքից կարող են վախեցնող թվալ, բայց ինձ համար դրանք այժմ պարզապես առօրյա կյանքի մի մասն են։
Այս առումով ես ստանում եմ հնարավոր լավագույն բժշկական օգնությունը և շատ լավատես եմ։ «Բավարիան» և ինձ ամենամոտ մարդիկ միշտ կողքիս են և աջակցում են ինձ։
Կարևորն այն է, որ դրանից բացի այլ առողջական ռիսկեր չկան: Մասնագետների հետ խորհրդակցությունների և կանոնավոր շփման արդյունքում իմ անձնական ցանկությունն էր անմիջականորեն դիմակայել այս մարտահրավերին և, նյարդաբանների հավանությամբ, շարունակել անել այն, ինչն ինձ ամենաշատն է օգնում ապաքինման հարցում. պարզապես ապրել իմ առօրյա կյանքով և հետևել իմ կրքին` ֆուտբոլ խաղալուն: Ես ստանձնեցի այս որոշման պատասխանատվությունը:
Ընդհանուր առմամբ, ես շատ լավ զգացողություն ունեմ, որ ճիշտ ուղու վրա եմ։ Ինձ ամենաշատը օգնում է հաղթանակների և տիտղոսների հետևից գնալը իմ թիմի հետ՝ ձեր անհավանական աջակցությամբ։ Հուսով եմ՝ սա կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ ինձ։ Միևնույն ժամանակ, խնդրում եմ ձեր ըմբռնումը, որ ես կցանկանայի շարունակել այս հարցը պահել իմ ամենամտերիմ ընկերների, ակումբի և մասնագետների շրջանակում», - գրել է Մուսիալան։
23-ամյա ֆուտբոլիստը օգոստոսի 15-ին «ՌԲ Լայպցիգի» (3:1) եւ օգոստոսի 18-ին «Հայդենհայմի» (4:2) ընկերական հանդիպումներում փոխարինվել էր գիտակցության կարճատեւ կորստի պատճառով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:04 , 10 սեպտեմբերի
20:11 , 10 սեպտեմբերի
19:46 , 10 սեպտեմբերի
19:01 , 10 սեպտեմբերի
18:02 , 10 սեպտեմբերի
17:28 , 10 սեպտեմբերի
16:49 , 10 սեպտեմբերի
15:52 , 10 սեպտեմբերի
15:09 , 10 սեպտեմբերի
14:19 , 10 սեպտեմբերի