22:24  ,  15 օգոստոսի, 2026

«Ինտերը» ձեռք բերեց Անգլիայի հավաքականի խաղացողին

Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերը» ձեռք բերեց Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Անգլիայի հավաքականի եզրային պաշտպան Ջեդ Սփենսին, հաղորդում է ակումբի կայքը։ 

26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2031թ․ հունիս։

Անցած մրցաշրջանում Ջեդ Սփենսը «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 44 հանդիպման։ 2026թ․ աշխարհի առաջնությունում նա մասնակցել է 8 հանդիպման, Անգլիան դարձել էր բրոնզե մեդալակիր։

Transfermarkt-ը Սփենսի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news