10:44  ,  25 դեկտեմբերի, 2012

Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականը՝ տարվա լավագույն թիմ

Օլիմպիական եռակի չեմպիոն շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականը (Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Լ. Պետրոսյան եւ մարզիչ Արշակ Պետրոսյան) ճանաչվել է 2012 թվականի Հայաստանի լավագույն թիմ:

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի (ՀՄԼՖ) անցկացրած հարցման արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրել է Երեւանի «Միկան», որը շախմատի կանանց Եվրոպայի ակումբային առաջնությունում դարձել էր  փոխչեմպիոն: Լավագույն եռյակը եզրափակել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ տեղը:

Հայաստանի տարվա լավագույն մարզիկների եւ թիմերի հարցմանը մասնակցել են 30 մարզական լրագրողներ:

Հիշեցնենք, որ 2012 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում աշխարհի երկրորդ ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը զբաղեցրել էր չորրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում