14:11  ,  11 օգոստոսի, 2026

Ճապոնիայի հավաքականի դարպասապահը կմիանա ՊՍԺ-ին

Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ն ձեռք կբերի իտալական «Պարմայի» եւ Ճապոնիայի հավաքականի դարպասապահ Ձիոն Սուձուկիին, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

ԱՄՆ-ում ծնված 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գումարը կկազմի 35 միլիոն եվրո։

Իտալիայի Ա Սերիայի անցած մրցաշրջանում Սուձուկին մասնակցել է 20 հանդիպման, բաց է թողել 28 գոլ, 5 խաղում դարպասը պահել է անառիկ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print