18:04  ,  10 օգոստոսի, 2026

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը ծանր վնասվածք է ստացել մարզման ժամանակ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Շվեդիայի հավաքականի 20-ամյա եզրային հարձակվող Ռունի Բարդագջին ծնկի ծանր վնասվածք է ստացել մարզման ժամանակ, հաղորդում է Diario Sport-ը։ Նա խաղադաշտը լքելիս արտասվել է։ Նախնական վարկածով՝ նա խաչաձեւ կապանների վնասվածք է ստացել։ Դրա պատճառով Ռունի Բարդագջին նախկինում բաց է թողել 9 ամիս։

«Բարսելոնան» այս տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր էր վաճառել Ռունի Բարդագջիին։

Նա 2025թ. հուլիսին դանիական «Կոպենհագենից» է տեղափոխվել «Բարսելոնա»՝ կնքելով 4 տարվա պայմանագիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news