17:04  ,  10 օգոստոսի, 2026

«Բարսելոնայի» նախկին ավագը միացավ «Լոս Անջելես Գելաքսիին»

«Բարսելոնայի» նախկին ավագ, 34–ամյա իսպանացի կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է «Լոս Անջելես Գելաքսի», հաղորդում է ամերիկյան ակումբի կայքը։

Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ. հունիս եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Սերխի Ռոբերտոն «Բարսելոնայի» սան է, կատալոնական ակումբի համակարգում է եղել 2006-2024 թվականներին։ Գլխավոր թիմում նա մասնակցել է  373 հանդիպման, խփել է 19 գոլ, կատարել 43 գոլային փոխանցում։

Սերխի Ռոբերտոյի նախորդ ակումբն իտալական «Կոմոն» էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news