22:29  ,  8 օգոստոսի, 2026

Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպանը միացավ «Արսենալին»

Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Բրունո Գիմարայնսն անգլիական «Նյուքասլից» տեղափոխվեց Պրեմիեր լիգայի չեմպիոն «Արսենալ», հաղորդում է լոնդոնյան ակումբի կայքը։

28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսվծ է մինչեւ 2030թ․ հունիս։

Տրանսֆերի գումարը կազմել է 75 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ 87 միլիոն եվրո)։

Բրունո Գիմարայնսն «Արսենալում» հանդես կգա 39 համարի խաղաշապիկով։

Անգլիայի անցած առաջնությունում նա «Նյուքասլի» կազմում մասնակցել է 29 հանդիպման, խփել է 9 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news