Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալը» համաձայնության է հասել Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Արգենտինայի հավաքականի 26-ամյա հարձակվող Խուլիան Ալվարեսի հետ անձնական պայմանագրի վերաբերյալ, հաղորդում է The Article-ը։
Խուլիան Ալվարեսը ցանկանում է կարիերան շարունակել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայում», սակայն պատրաստ է տեղափոխվել «Արսենալ», եթե կատալոնական ակումբը չկարողանա համաձայնեցնել տրանսֆերը Մադրիդի «Աթլետիկոյի» հետ։
«Արսենալի» մարզական տնօրեն Անդրեա Բերտան այժմ բանակցում է «Աթլետիկոյի» հետ։
Խուլիան Ալվարեսն ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է հեռանալ «Աթլետիկոյից», որը մտադիր չէ ուժեղացնել անմիջական մրցակցի կազմը։
Խուլիան Ալվարեսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 120 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի
18:49 , 2 հոկտեմբերի
18:05 , 2 հոկտեմբերի