11:12  ,  7 օգոստոսի, 2026

Գործակալ․ Ռոդրին «Ռեալին» հայտնել է «Բարսելոնա» տեղափոխվելու որոշման մասին

Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրիի գործակալ Պաբլո Բարկերոն խոսել է ֆուտբոլիստի՝ «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև կայացրած որոշման մասին։

«Ելնելով «Ռեալի» նկատմամբ հարգանքից՝ Ռոդրին նրանց տեղեկացրել է «Բարսելոնա» տեղափոխվելու իր որոշման մասին»,- Պաբլո Բարկերոյի խոսքը մեջբերում է El Larguero-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 30-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի հետ կկնքի 4 տարվա պայմանագիր՝ տարեկան մոտ 30 միլիոն եվրո աշխատավարձով։ «Բարսելոնան» արդեն համաձայնության է հասել Ռոդրիի հետ ֆինանսական պայմանների շուրջ։

Ռոդրին 2026թ․ աշխարհի առաջնության լավագույն խաղացողն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news