21:23  ,  6 օգոստոսի, 2026

ՊՍԺ-ի ֆրանսիացի նորեկը

Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Մագնես Ակլիուշը «Մոնակոյից» տեղափոխվեց Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2031թ․ հունիս։ Ակլիուշը հանդես կգա 11 համարի խաղաշապիկով։

«Մեծ պատիվ է ՊՍԺ-ի հետ պայմանագիր կնքելը։ Ես մեծացել եմ Իլ դե Ֆրանսում եւ այսպիսի հեղինակավոր ակումբ տեղափոխվելը մեծ նշանակություն ունի։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Նասեր Ալ Խելաիֆիին, Լուիշ Կամպուշին եւ թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին վստահության համար»,- Ակլիուշի խոսքը մեջբերում է ՊՍԺ-ի կայքը։

Ակլիուշը «Մոնակոյի» սան է։ Ակումբի գլխավոր թիմում հանդես էր գալիս 2022 թվականից։ Անցած մրցաշրջանում նա «Մոնակոյի» հետ մասնակցել է 43 հանդիպման, խփել է 7 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news