Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում ընդունել է շվեյցարական «Սյոնին» եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 2:1 հաշվով։
Աբովյան քաղաքում ընթացող հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին 11-մետրանոցից բացեց «Նոայի» 29-ամյա պորտուգալացի հարձակվող Հելդեր Ֆերեյրան։
13-րդ րոպեին պատասխան գոլը խփեց «Սյոնի» 20-ամյա շվեյցարացի հարձակվող Ուինսլի Բոտելին (տեսանյութ)։
20-րդ րոպեին Հելդեր Ֆերեյրայի փոխանցումից հետո աչքի ընկավ Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Գոռ Մանվելյանը։
26-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Սյոնի» 26-ամյա շվեյցարացի պաշտպան Նիաս Հեֆթին։
Ընդմիջում է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:56 , 9 նոյեմբերի
01:44 , 9 նոյեմբերի 
23:46 , 8 նոյեմբերի 
22:59 , 8 նոյեմբերի
22:31 , 8 նոյեմբերի 
20:46 , 8 նոյեմբերի 
20:09 , 8 նոյեմբերի
20:01 , 8 նոյեմբերի
19:53 , 8 նոյեմբերի
19:22 , 8 նոյեմբերի