14:02  ,  5 օգոստոսի, 2026

Մոհամեդ Սալահը կարիերան կշարունակի Թուրքիայում

Եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը ժամանել է Թուրքիա եւ պայմանագիր կկնքի «Տրաբզոնսպորի» հետ, հաղորդում է թուրքական ակումբի մամուլի ծառայությունը։

34-ամյա ֆուտբոլիստն այս ամռանը «Լիվերպուլի» հետ պայմանագրի ավարտից հետո ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ։

Սալահը «Լիվերպուլի» հետ դարձել է Անգլիայի կրկնակի չեմպիոն (2019/2020, 2024/2025), Չեմպիոնների լիգայի գավաթակիր (2018/2019), աշխարհի ակումբային չեմպիոն (2019),Անգլիայի գավաթակիր (2021/2022), Անգլիական լիգայի կրկնակի գավաթակիր (2021/2022, 2023/2024), Անգլիայի սուպերգավաթակիր (2022) եւ Եվրոպայի սուպերգավաթակիր (2019)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news