22:19  ,  2 օգոստոսի, 2026

Հենրիխ Մխիթարյան․ Պրոֆեսիոնալ ֆուտբոլում կլինի իմ 20-րդ մրցաշրջանը

Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերի» 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է գալիք մրցաշրջանի մասին։

«Ես շատ երջանիկ եմ, քանի որ պրոֆեսիոնալ ֆուտբոլում կլինի իմ 20-րդ մրցաշրջանը։ Սա խոսում է այն մասին, որ ամբողջ կարիերայիս ընթացքում ես խաղադաշտում եւ դրանից դուրս ամեն ինչ ճիշտ եմ արել։ Հենց այդ պատճառով է ինձ հաջողվել այսքան տարի անցկացնել ֆուտբոլում։ Դա ինձ համար կարեւոր է»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է InterTV-ն։

Իտալիայի Ա Սերիայի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 22-ին «Ինտեր» - «Մոնցա» մրցախաղով։

Հայաստանի հավաքականի նախկին ավագն այս ամռանը երկարաձգեց պայմանագիրն «Ինտերի» հետ մեկ տարով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news