17:38  ,  1 օգոստոսի, 2026

«Ինտերը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)

Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերը» Հոնկոնգում տեղի ունեցած ընկերական խաղում առավելության հասավ Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ հետխաղային 11-մետրանոցներով:

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1 (տեսանյութ

15-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի հարձակվող Դիվեն Մուբաման։

Պատասխան գոլը 20–րդ րոպեին խփեց ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Պավարը։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ մասնակցեց առաջին խաղակեսին։

Հետխաղային 11-մետրանոցներով «Ինտերը» հաղթեց 3։1 հաշվով։

Միլանյան թիմից 3 սեյվ կատարեց իտալացի դարպասապահ Իվան Պրովեդելը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news